Աշխարհահռչակ ESPN The Magazine ամսագիրը
հրապարակել է աշխարհի 182 ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների մի վարկանշային
ցուցակ: Պարզվում է, որ այս դասակարգման աղյուսակում են հայտնվել նաև
ուկրաինական "Պրեմիեր լիգայում" հանդես եկող երեք ֆուտբոլիստներ: Խոսքը
վերաբերվում է Կիևի "Արսենալի" ֆուտբոլիստ Մաքսիմ Շացկիխին և Դոնեցկի "Շախտյորի" խաղացողներ Մարսելո Մորենոյին և Հենրիխ Մխիթարյանին:
Ըստ այդ
վարկանշային տվյալների` մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը տարեկան մոտ 360.000 դոլլար է
վաստակում և համարվում է Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Մաքսիմ
Շացկիխը (նա Ուզբեկստանի քաղաքացիություն ունի) տարեկան ստանում է մոտ 120 հազար դոլլար, իսկ ահա մեր Մխիթարյանի
խաղընկեր բոլիվիացի Մարսելո Մարտինս Մորենոն` ավելի քան 883.000 դոլլար: