Home » 2012 » Օգոստոս » 27 » Մխիթարյանը հաղթանակները տոնելու մտադրություն դեռ չունի
08:27
Մխիթարյանը հաղթանակները տոնելու մտադրություն դեռ չունի
 Դոնեցկի "Շախտյորի" խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ով կարողացավ "Կարպատների" հետ խաղում դառնալ այս առաջնությունում իր արդեն 11-րդ գոլի հեղինակը, մեկնաբանել է իր թիմի խաղն ու մարզադաշտում տիրող տոնական մթնոլորտը: Բացի այդ` հաղթական խաղից անմիջապես հետո հայազգի ֆուտբոլիստը մտածում էր օրերս կայանալիք Կիևի "Դինամոյի" հետ խաղի մասին: "Այսօր, իրոք, տոն էր տրիբունաներում: Երբ հանդիպման հաշիվը 0-0 էր, մեր երկրպագուներն ամեն ինչ անում էին, որպեսզի մենք առաջ շարժվենք ու գոլեր խփենք: Նրանք արագ գոլ էին ուզում: Մեզ մոտ էլ ամեն ինչ ստացվեց միայն 1-ին խաղակեսում, իսկ 2-րդ խաղակեսը կարծես ձախողեցինք: Կարծում եմ` երկրպագուները մեզնից դեռ չեն նեղացել դրա առթիվ: Նրանք երբեմն անհանգստության նշաններ էին ցույց տալիս, ինչպես նաև անընդհատ գոլ էին պահանջում: Ես շատ տխրեցի, երբ հենց խաղի սկզբում չկարողացա օգտվել ինձ ընձեռված հնարավորությունից: Նման պահերը միշտ էլ պետք է իրացնել, քանի որ գուցե դա էլ այլևս վերջինը լինի խաղում: Ուրախ եմ, որ հետո կարողացա աչքի ընկնել: Ավելի լավ կլիներ, որ այսօր գոնե երկու գոլ խփեի: Ոչինչ, կփորձեմ բարելավել արդյունավետությունս: Թիմը մտադիր չէ տոնել այս հաղթանակը, քանի որ առջևում դեռ Կիևի "Դինամոյի" դեմ կայանալիք անչափ կարևոր խաղն է: Թող տոնը լինի կիևցիների դեմ կայանալիք այդ կարևոր խաղից հետո",- ասել է մեր ընտրանու առաջատարը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0