"Հանքափորների" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Ուկրաինայի ազգային առաջնության չեմպիոն Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան-հարձակվող Հենրիխ Մխիթարյանը բախտ կունենա մասնակցել ընկերական հանդիպմանը Ֆրանսիայի բազմակի չեմպիոն "Լիոնի" հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Դոնեցկի հայտնի "Դոմբաս Արենա" մարզադաշտում Երևանի ժամանակով 21:00-ին:Հաջողություն մաղթենք մեր հայրենակցին և հուսանք, որ այդ հանդիպման ժամանակ նա կկարողանա իրեն փայլուն դրսևորել և դառնալ գոլի հեղինակ` իր վրա սևեռելով եվրոպական բարձրակարգ ակումբների ուշադրությունը: