16:48 Մխիթարյան. "Մտքերս կապված են միայն "Շախտյորի" հետ" | |
Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Ձեզ ենք ներկայացնում Դոնեցկի "Շախտյորի" և Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերջերս տեղի ունեցած հարցազրույցը: Հաճելի ընթերցում ենք մաղթում: - Հենրի՛խ, կցանկանայի՞ր ուժերդ փորձել Եվրոպայում: - Այս պահին ես մնում են "Շախտյորի" խաղացող և կանեմ ամեն ինչ, որպեսզի թիմս միշտ հաղթի: Չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին: Երբ մրցաշրջանն ավարտվի, այդժամ մենք կհանդիպենք ակումբի նախագահի հետ և կքննարկենք բոլոր հարցերը: Երբ կլինեն հստակ առաջարկներ, այն ժամանակ էլ ինչ-որ բան կքննարկենք: - Իսկ Դարիո Սրնայի օրինակը.... - Ոչինչ ասել չեմ կարող: Ամեն ինչ կարող է պատահել: - "Դինամոյի" դեմ խաղից հետո չկա՞ զգացողություն, որ առաջնությունն ավարտված է: - Այդպիսի զգացողություններ չկան: Պայքարը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ թիմին չեմպիոնությունից բաժանում է 4 միավոր: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք հետագա խաղերում: Մենք կանգ չենք էլ առնի այդ 4 միավորի վրա: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում: Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար՝ անկախ մրցակցից: - Հենրի՛խ, քո կարիերայում եղե՞լ է նման դեպք, երբ սկզբում գոլը չեն գրանցել քո հաշվին, իսկ հետո արդարությունը վերականգնվել է (Խմբ. նկատի ունի "Դինամոյի" դարպասին խփած առաջին գնդակը): - Ոչ, սա առաջին դեպքն էր: Հաճելի էր խաղից հետո տեսնել, որ գոլն իմ անունով է գրանցվել: Բայց կարևորն այն էր, որ մենք հաղթեցինք "Դինամոյին", որ այդքան էլ հեշտ չէր: Այդպիսի խաղ վաղուց չէինք ունեցել: Շատ հետաքրքիր էր: - Հենրի՛խ, վերադառնանք տրասֆերների թեմային: Վերջին շրջանում լուրեր են պտտվում, թե քեզնով հետաքրքրված է "Լիվերպուլը".... - Մեկ անգամ ևս կասեմ, որ ես չգիտեմ, թե ովքեր են ինձնով հետաքրքրված: Եթե Դմիտրի Սելյուկը գիտի, հարցրեք նրան: Հիմա իմ բոլոր մտքերը կապված են միայն "Շախտյորի" հետ, և մինչև մրցաշրջանի ավարտ մտածելու եմ միայն այս ակումբի մասին: Կփորձեմ թիմին օգտակար լինել: - Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը 22 գոլ է: Դա շա՞տ է, թե քիչ: - Դա միջին է: Վաղուց այդքան գոլեր չեն եղել: Վերջին անգամ 17 գոլ է խփել Եվգենի Սելեզնևը, բայց երկու մրցաշրջան առաջ: Կարծում եմ 22 գոլը միանգամայն բավական է, եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայի առաջնությունը իրոք դժվար է: Թիմերի մեծամասնությունը պաշտպանվում է և չի տալիս ազատ տարածություն: - Անցած մրցաշրջանի ընթացքում դու կարող էիր նվաճել լավագույն ռմբարկուի կոչումը: Կա՞ պայմանավորվածություն թիմակիցներիդ հետ, որ եթե կրկնվի նման իրավիճակ, ապա նրանք կխաղան քեզ համար: - Ոչ, և երբեք էլ չի եղել: Եթե ես լավ դիրքում չեմ գտնվում, ապա ինչ իմաստ ունի խնդրել, որ փոխանցում կատարեն հենց ինձ: Դա ճիշտ չի լինի: Եթե ուշադրություն դարձնենք նման պահերի, ապա ոչինչ էլ չի ստացվի: Չի կարելի խաղալ միայն մեկ խաղացողի համար: Այդ ամեն ինչ կախված է խաղից:
| |
|
Total comments: 0 | |