Home » 2012 » Օգոստոս » 26 » Մխիթարյանը ցանկանում է 50 գոլ խփել
16:10
Մխիթարյանը ցանկանում է 50 գոլ խփել
 Դոնեցկի "Շախտյորի" հայ առաջատար կիսապաշտպան և ակումբի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը այսօր` Հանքափորի օրը, խոստովանել է, որ շատ կցանկանար այս մրցաշրջանում էլ 50 գոլի հեղինակ դառնալ Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմի կազմում: "Իրոք, ցանկանում եմ 50 գնդակ խփել այս մրցաշրջանի ընթացքում: Դա իրոք շատ-շատ է, քանի որ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն մեկ մրցաշրջանում լավագույնը 10-20 գոլի հեղինակ է դառնում: Ես չեմ ուզում կանգ առնել և կփորձեմ խաղադաշտը չլքել առանց խփած գոլի: Մրցաշրջանում 50 գնդակը իրոք հնարավոր է, սակայն դրա համար ես պետք է դեռ օգտագործեմ մրցակցի դարպասը գրավելու ինձ ընձեռված բոլոր հնարավորությունները: Իհարկե, ինձ շատ են օգնում խաղընկերներս, որոնց հետ արդեն շատ սերտ համագործակցություն կա: Ես նրանց եմ լավ հասկանում, իսկ նրանք էլ` ինձ: Իմ խփած գոլերը ոչ միայն իմ աշխատասիրության արդյունքն են, դրանցում մեծ է նաև խաղընկերներիս ավանդը: Նկատելի է, թե ինչպես են իմ խաղընկերները ինձ գերազանց փոխանցումներով մատակարարում: Այս 10 գոլերը, որ խփել եմ դեռ 6 խաղերում չեն եղել միայն իմ անհատական որակների շնորհիվ, ոչ էլ տուգանային հարվածներից, սա թիմային հզոր կառուցված խաղի արդյունք է: Աստված տա, որ իմ արդյունավետությունը շարունակի լավ լինել, իսկ դա օգուտ կբերի թե՛ ինձ, թե՛ թիմին",- ասել է 23-ամյա կիսապաշտպանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 363 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1