20:15 Մխիթարյանը` դուբլի հեղինակ | |
Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում առաջատար "Շախտյորը" հյուրընկալվել էր համաքաղաքային` Դոնեցկի "Մետալուրգին": "Հանքափոր" ֆուտբոլիստները այդ հանդիպման ընթացքում տարել են իրենց 15-րդ անընդմեջ հաղթանակը: Խաղն ավարտվել է 4-0 խոշոր հաշվով: Ինչպես վերջին խաղերին ամեն անգամ, այս անգամ ևս փայլել է Հայաստանի ազգային հավաքականի և "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 23-րդ և 27-րդ րոպեներին խփած իր գոլերով ձևակերպել է դուբլ: Այժմ էլ նա արդեն միանձնյա գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը` իր հաշվին ունենալով 16 խփած գնդակ: "Շախտյորի" կազմում գոլեր են հեղինակել նաև բրազիլացիներ Էդուարդոն և Ալեքս Տեյշերան:
| |
|
Total comments: 0 | |