Home » 2012 » Օգոստոս » 17 » Մխիթարյանը կտեղափոխվի Անգլիա` կատարելով Մոդրիչի հետևորդի դերը
13:13
Մխիթարյանը կտեղափոխվի Անգլիա` կատարելով Մոդրիչի հետևորդի դերը
 Դեռ երեկ էր Դոնեցկի "Շախտյորի" գլխավոր մարզիչը` Միրչա Լուչեսկուն, ուկրաինական մարզական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ իր թիմում հարձակվողական ֆունկցիաներ կատարող լավ խաղացողներից մեկի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական մի մեծ ակումբ: Ինչպես այսօր գրել են բրիտանական տաբլոիդները, իր առաջատար Լուկա Մոդրիչից զրկված
 "Տոտենհեմը" մտադիր է թիմն ուժեղացնել նոր խաղացողով, ով կկատարի խորվաթ ֆուտբոլիստի դերը: Ըստ երևույթին ցանկանալով քիչ գումար ծախսել նորեկի համար` անգլիական կողմը հրաժարվել է Յանն Մ'Վիլային կամ Ժոաու Մոուտինյոյին գնելու մտքից, փոխարենը ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում փայլուն ու արդյունավետ խաղ ցուցադրող Հենրիխ Մխիթարյանին, ում տրանսֆերի արժեքը այդքան էլ բարձր չէ տարիքի համեմատ` մոտ 10 մլն ֆունտ:
   Իհարկե, դժվար թե "Շախտյորը" հեշտությամբ զիջի անգլիացիներին, սակայն 10 մլն ֆունտը իրոք փոքր գումար չէ: Սպասվում է, որ կողմերը երկկողմ քննարկում կսկսեմ առաջիկա հանգստյան օրերին, երբ "Տոտենհեմը" Մադրիդի "Ռեալից" 30 մլն ֆունտ կստանա:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 439 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0