Մյունխենի "Բավարիայի" կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը հայտարարել է, որ շատ է ցանկանում հաղթել "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկությունում: "Չեմպիոնների լիգայի" այս խաղարկությունը ունիկալ է մեզ համար, քանի որ եզրափակիչը տեղի է ունենալու մեր "Ալյանս Արենա" մարզադաշտում: Եթե կարողանանք հաղթել, դա անասելի երջանկություն կլինի թե իմ, թե թիմակիցներիս համար",-ասել է Մյուլլերը:
|