Դորտմունդի "Բորուսիայի" սերբ կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչը երեկ խոսել է "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում իր թիմի անհաջող մեկնարկի ու անցկացրած դժգույն խաղերի մասին. "Բորուսիայի" ֆուտբոլիստների մեծ մասի համար սա առաջին խաղարկությունն է "Չեմպիոնների լիգայում" և մենք չենք մեկնարկել այնպես, ինչպես կցանկանայինք: Մենք ավելիին ենք արժանի, քան 1 միավորի երեք հանդիպումներում: Պետք է անհրաժեշտ հետևություններ կատարել "Օլիմպիակոսի" հետ հանդիպումից և փորձել դրական արդյունքի հասնել մնացած հանդիպումներում",-ասել է Սուբոտիչը:
|