Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" արդեն նախկին պաշտպան Գարի Նևիլը բրիտանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ չի պատկերացնում, թե
ով կկարողանա փոխարինել Ալեքս Ֆերգյուսոնին՝ "կարիմիր սատանաների" գլխավոր
մարզչի պաշտոնում: "Ֆերգյուսոնն աշխարհի լավագույն մասնագետն է: Նա կաշխատի "Մանչեսթերում" այնքան, որքան կցանկանա, որի համար էլ իմաստ չունի
քննարկել, թե ով կկարողանա փոխարինել նրան: Նա դեռ չի պատրաստվում ավարտել
իր կարիերան, այս հարցում ես ուղղակի համոզված եմ: Գիտեմ` "կարմիր սատանաների" բոլոր երկրպագուները երազում են,
որ Ֆերգյուսոնը հավերժ մարզի իրենց սիրելի թիմը: Բացի Ալեքս Ֆերգյուսոնից, աշխարհի լավագույն մարզիչները, այսօրվա
դրությամբ, համարվում են Մոուրինյոն և Գվարդիոլան: Սակայն դժվար թե նրանք
արժանիորեն կարողանան փոխարինել Ֆերգյուսոնին",-ասել է
Նևիլը:
|