Home » 2012 » Մայիս » 1 » Նևիլը հավատում է "Յունայթեդին"
19:39
Նևիլը հավատում է "Յունայթեդին"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին պաշտպան Գարի Նևիլը հույս է հայտնել, որ թեև երեկ "Յունայթեդը" Մանչեսթերյան դերբիում պարտվել է "Սիթիին", սակայն դեռևս փոքր հույսեր ունի չեմպիոն հռչակվելու, քանի որ "քաղաքայինները" ստիպված են խաղալ "Նյուքասլի" հետ, այն էլ վերջինիս հարկի տակ։ "Թեկուզ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ այլևս կորցրել են տիտղոս նվաճելու նույնիսկ չնչին հույսերը, սակայն ես կարծում եմ, որ "Կարմիր սատանաները" չեն հանձնվի ու կպայքարեն մինչև վերջ։ Վստահ եմ, որ ամռանը "Յունայթեդը" նոր խաղացողներով կհամալրվի, ինչի արդյունքում մյուս տարի արդեն այլ պատկեր կտեսնենք անգլիական "Պրեմիեր լիգայում"։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գերազանց գիտի, թե ինչպիսի տղաներ են պետք թիմին",- ասել է Գարի Նևիլը։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0