Home » 2013 » Ապրիլ » 25 » Նա միակն է, ով 1 խաղում 4 անգամ գրավել է "Ռեալի" դարպասը
07:42
Նա միակն է, ով 1 խաղում 4 անգամ գրավել է "Ռեալի" դարպասը
 Դորտմունդի "Բորուսիայի" 26-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է եվրոպական մրցաշարերում 4 գոլ հեղինակել "Ռեալի" դարպասին: Մինչև այսօր նման դեպք ֆուտբոլային պատմությունը չի հիշում: Այդ նվաճմանը լեհ հարձակվող հասել է երեկ կայացած "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի 1-ին իսկ հանդիպման ժամանակ, երբ ֆուտբոլային մենամարտը կայանում էր "Բորուսիայի" սեփական մարզադաշտում:
  Բացի այդ՝ Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է մադրիդիստ Ֆերենց Պուշկաշի պատմական ռեկորդը. 1960թ.-ին հունգարացուն հաջողվել էր 4 գոլ հեղինակել եվրոպական գլխավոր մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0