19:59 Նադալն ազատվել է "Մալյորկա" ակումբի բաժնետոմսերից | |
Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը Միգել Նադալի հետ, ով Ռաֆայելի քեռին է, վաճառել են իսպանական "Մալյորկա" ակումբի իրենց բաժնետոմսերը: Հիշեցնենք, որ Դադալը, ով հանդիսանում է բալեարյան կղզիներում հանգիստն անցկացնելու մեծ սիրահար, 2010թ.-ին որոշել էր օգնել "Մալյորկային" առաջացած ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար: Որպես օգնություն` Նադալը գնել էր ակումբի բաժնետոմսերի որոշակի մասը, իսկ ահա Ռաֆայելի քեռին` Միգելը, դեռևս ոչ վաղ անցյալում հանդիսանում էր "Մալյորկայի" գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի օգնականը, որի հեռացումից հետո քննադատական ելույթներ է ունեցել ընդդեմ ակումբի ղեկավարության: Եվ Ռաֆայել Նադալի, և Միգելի բաժնետոմսերը, որոնցից յուրաքանչյուրը կազմում է 10%, գնել է գերմանացի գործարար Ութս Կլաթսոնը` դրանով իսկ դառնալով ակումբի բաժնետոմսերի 20%-ի տերը:
| |
|
Total comments: 0 | |