Իսպանացի աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով բոլորին այժմ հայտնի է որպես Մադրիդի "Ռեալի" մոլի երկրպագու, հրապարակել է մի լուսանկար, որտեղ կրում է "կապտանռնագույնների" մարզաշապիկը: Դա եղել է շատ վաղուց, երբ նրա մորեղբայրը՝ Միգել Անխել Նադալը, խաղում էր կատալոնական ակումբում՝ հաճախ պայքարելով հենց Մադրիդի "Ռեալի" դեմ: Հետաքրքիր է, որ "Արքայական ակումբի" մոլի երկրպագուն ջերմ հարաբերություններ ունի նաև "Բարսելոնայի" հետ:
|