Home » 2011 » Մարտ » 8 » Նանին բաց կթողնի շուրջ 1 ամիս
13:54
Նանին բաց կթողնի շուրջ 1 ամիս
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին վնասվածքի պատճառով բաց կթողնի "Մանչեստեր Յունայթեդի"` առաջիկայում կայանալիք մի քանի հանդիպումները, և  շարք կվերադառնա միայն ապրիլին: Հիշեցնենք, որ պորտուգալացին անգլիական "Պրեմիեր լիգայի" նախորդ տուրում "Լիվերպուլի" հետ խաղում, որտեղ "կարմիր սատանաները" պարտվեցին 1:3 հաշվով, կոճի վնասվածք ստացավ և մինչև ընդմիջման գնալը ստիպված լքեց խաղադաշտը: Այդ վնասվածքի "մեղավորը"` Ջեմի Քարագերը, խաղից հետո փորձել է ներողություն խնդրել Նանիից, բայց նրան նախ թույլ չեն տվել մտնի "Մանչեսթերի" հանդերձարան, իսկ հետո անձամբ պորտուգալացին է անտեսել նրան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 557 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0