Home » 2012 » Փետրվար » 22 » Նանին մեծ փողեր կաշխատի՞
15:26
Նանին մեծ փողեր կաշխատի՞
 Անգլիական մարզական հայտնի տաբլոիդները գրում են, թե իբր "Մանչեսթեր Յունայթեդը" մտադիր է նորացված պայմանագիր առաջարկել պորտուգալացի եզրային կիսապաշտպան Լուիշ Նանիին: Տաղանդավոր 25-ամյա պորտուգալացու հետ ներկայիս գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2014թ.-ի ամառ, սակայն մանչեսթերյան ակումբը ցանկանում է երկարաձգել այն ևս երկու տարով: Սպասվելիք նոր պայմանագրի համաձայն` կիսապաշտպանը շաբաթական ստանալու է 130 հազար ֆունտ, այսինքն` նա կդառնա "կարմիր սատանաների" ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
     Նշենք, որ ներկա պահին Նանիի շաբաթական աշխատավարձը կազմում է 90 հազար ֆունտ ստեռլինգ:
   Հիշեցնենք, որ Նանին "Մանչեսթեր Յունայթեդ" է տեղափոխվել 2007թ.-ին պորտուգալական "Սպորտինգից" 18 մլն ֆունտի դիմաց: Անգլիական գերակումբի կազմում այս ընթացքում պորտուգալացին 186 հանդիպում է անցկացրել և դարձել 34 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0