21:10 "Նապոլին" չի վաճառի իր առաջատարներին | |
Իտալական "Նապոլիի" նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն այսօր ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել իր թիմի առաջատարներին, որոնց ամեն կերպ փորձում են խլել եվրոպական հարուստ գրանդները:
"Ես չեմ վաճառի "Նապոլիի" առաջատարներին, գուցե մեկ-երկու առաջարկ քննարկենք, բայց հաստատ չենք վաճառի ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերային գինն օր օրի էլ ավելի է բարձրանում: Այսօր Էդիսոն Կավանին արժե 70 մլն եվրո, Էզեքուել Լավեսսին՝ 50 մլն, իսկ ահա Մարեկ Համշիկին, ով ինձ համար փոքր որդի է, չեմ զիջի ոչ մեկին անգամ 50 մլն եվրոյի դեպքում: Մեր ակումբը գումարային խնդիրներ չունի, ի՞նչ իմաստ կա առաջատարներին վաճառելու",- ասել է "Նապոլիի" նախագահը՝ վշտացնելով ֆուտբոլիստների գնորդներին: | |
|
Total comments: 0 | |