Home » 2011 » Ապրիլ » 18 » "Նապոլին" հետաքրքրված է Ֆորլանի ծառայություններով
21:37
"Նապոլին" հետաքրքրված է Ֆորլանի ծառայություններով
Diego Forlan Diego Forlan of Atletico Madrid looks on during the UEFA Europa League group B match between Atletico Madrid and Bayer 04 Leverkusen at the Vicente Calderon Stadium on September 30, 2010 in Madrid, Spain. The match ended in a 1-1 draw. Իսպանական AS հանդեսը տեղեկացնում է, որ իտալական "Նապոլին" մտադիր է ձեռք բերել իսպանական Մադրիդի "Ատլետիկոյի" և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանին:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց նեապոլիտանական ակումբը մադրիդյան ակումբին պատրաստ է վճարել շուրջ 18 մլն. եվրո: "Նապոլիի" գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին նշել է, որ ինքը մտադիր է թիմի հարձակման գծում ստեղծել ուրուգվայական զույգ` ի դեմս Էդինսոն Կավանիի և Դիեգո Ֆորլանի:
Նշենք, որ Աշխարհի 2010թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադրություն ունի իր ապագայի վերաբերյալ զրուցել "Ատլետիկոյի" ղեկավարության հետ:
Վերջում հավելենք, որ Իսպանիայի "Լա լիգայի" ընթացիկ առաջնությունում 30-ամյա Ֆորլանն "Ատլետիկոյի" կազմում անց է կացրել 28 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1