Իտալական "Նապոլիի" հայտնի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հերթական անգամ աչքի է ընկել իր յուրօրինակ մեկնաբանությամբ և նշել է, որ իր թիմը բոյկոտ է հայտարարում Իտալիայի Սուպերգավաթի` Չինաստանում անցկացնելու գաղափարին: "Եթե կարող եք ինձ բացատրել, թե ինչու մենք պետք է Չինաստան մեկնենք Իտալիայի առաջնության 1-ին տուրից մի քանի օր առաջ ու այն հիմնավոր լինի, ապա ես դեմ չեմ, որ մեր Սուպերգավաթի խաղարկությունն անցկացվի Չինաստանում: "Նապոլին" չի պատրաստվում այդ երկիր մեկնել: Դա խելագար ճանապարհորդություն է և մեծ սթրես մեր թիմի համար",- ասել է նա: Ըստ իտալական ԶԼՄ-ների` "Նապոլիի" նախագահն արդեն խոսել է սուպերգավաթային մյուս մասնակցի` երկրի չեմպիոն "Յուվենթուսի" նախագահ Անդրեա Անյելլիի հետ և գրեթե համաձայնության է եկել, որ օգոստոսի 11-ին նշանակված խաղը Չինաստանում չկայանա:
|