Home » 2011 » Հունիս » 1 » Նասրին հնարավոր է հեռանա "Արսենալից"
14:15
Նասրին հնարավոր է հեռանա "Արսենալից"
 Անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Լոնդոնի "Արսենալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասրին և "Արսենալի" ղեկավարությունը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: Հիմնական պատճառը կայանում է նրանում, որ Նասրիին առաջարկվում է 5 տարվա պայմանագիր` շաբաթական 90 հազար ֆունտ աշխատավարձով, որին այդքան էլ կողմ չէ ֆրանսիացին: Այս առիթով լոնդոնյան "զինագործների" գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերն ասել է. "Մենք չենք կարողանում համաձայնության գալ Նասրիի հետ ֆինանսական հարցերում, սակայն բանակցությունները շարունակվում են: Մեկ բան կարող եմ ասել. Նասրին "Մանչեսթեր Յունայթեդ" չի տեղափոխվի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 545 | Added by: mu | Rating: 5.0/5
Total comments: 0