Դեռևս Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի խաղացող 24-ամյա կիսապաշտպան Սամիր Նասրին Twitter սոցիալական միկրոբլոգի օգնությամբ գրել է, որ այսուհետ շատ կզգա Ֆաբրեգասի կարիքը, ով երեկ տեղափոխվել է կատալոնական "Բարսելոնա": Ահա թե ինչ է գրել Նասրին. "Նախ շնորհավորում եմ Սեսկին: Վերջապես նրա երազանքը կատարվեց: Բայց ես կկարոտեմ քեզ իմ լավ խաղընկեր, դու լավ պրոֆեսիոնալ ես, թոփ մակարդակի խաղացող ու հոյակապ անձնավորություն: Քեզ միմիայն հաջողություններ եմ մաղթում Կատալունիայում":