Ֆրանսիայի ազգային հավաքականի 24-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Սամիր Նասրին պաշտոնապես ներկայացվել է որպես "Մանչեսթեր Սիթիի" ֆուտբոլիստ: Իր նոր ակումբում Նասրին կխաղա 19 համարի մարզաշապիկով: Հավելենք, նաև, որ ֆուտբոլիստի համար "Սիթին" վճարել է շուրջ 23 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ խաղացողի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:
|