Home » 2011 » Օգոստոս » 23 » Նասրին պաշտոնապես տեղափոխվում է "Մանչեսթեր Սիթի"
17:04
Նասրին պաշտոնապես տեղափոխվում է "Մանչեսթեր Սիթի"
Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ միայն այսօր է անգլիական "Մանչեսթեր Սիթին" հերթական տրանսֆերային խոշոր ու արժեքավոր ձեռքբերումն ունենում. Լոնդոնի "Արսենալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Սամիր Նասրին տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ բժշկական հետազոտություն կանցնի, որից հետո պայմանագիր կստորագրի "Սիթիի" հետ. այս մասին տեղեկացնում է "Արսենալի" պաշտոնական կայքը: Նշենք նաև, որ արդեն վաղը "Զինագործները" շատ կարևոր հանդիպում ունեն իտալական "Ուդինեզեի" հետ, 2011/12 մրցաշրջանի "Չեմպիոնների լիգայի" որակավորման վերջին փուլի շրջանակներում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0