Home » 2011 » Օգոստոս » 26 » Նասրին "Սիթի" է եկել տիտղոսների համար
23:44
Նասրին "Սիթի" է եկել տիտղոսների համար

 Անգլիական "Արսենալից" օրերս "Մանչեսթեր Սիթի" տեղափոխված ֆրանսիացի 24-ամյա տաղանդաշատ եզրային կիսապաշտպան Սամիր Նասրին գովեստի խոսքեր է ասել "քաղաքաբնակների" երկրպագուների հասցեին: "Իմ նախկին ակումբ "Արսենալը" շատ լավ երկրպագուներ ունի, բայց "Հայբերիից" տեղափոխվելուց հետո նրանք փոքր-ինչ սառել էին: Հիշում եմ, երբ մենք խաղում էինք "Մանչեսթեր Սիթիի" դեմ և պարտվեցինք 3-0 ստորացնող հաշվով, նրանց երկրպագուները պարզապես հիասքանչ էին: Ես հենց այդպիսի աջակցություն եմ ուզում: Ես "Սիթի"  եմ տեղափոխվել, որովհետև ցանկանում եմ տիտղոսներ նվաճել: Պատկերացրեք, որ մեծ անհամբերությամբ եմ սպասում նոր թիմում իմ մեկնարկին: Իհարկե, ափսոսում եմ, որ ստիպված էի լքել Վենգերին ու "Արսենալը", բայց այլ կերպ չէր լինի",-ասել է ֆրանսիացին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hayk | Tags: քաղաքաբնակներ, կիսապաշտպան, Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Վենգեր, Սամիր Նասրի, տիտղոս, Հայբերի, ֆրանսիացի | Rating: 5.0/1
Total comments: 0