Home » 2011 » Հոկտեմբեր » 12 » Նախագահը գոհ է մեր հավաքականի խաղից
20:01
Նախագահը գոհ է մեր հավաքականի խաղից
"Մեր տղաներն ուղղակի փայլուն էին խաղում",-այսօր իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով երեկվա Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղին, որտեղ Հայաստանը պարտվել է 2-1 հաշվով: "Երեկ բոլորս ազգովի` ամենայն ուշադրությամբ, հետևում էինք և երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին և այդ սևեռումը, ազգային համախմբումը և զարթոնքն ամենաթանկ ձեռբերումներն են` անկախ այդ խաղի արդյունքներից",-ասել է նախագահն ու հավելել. "Թե ինչու արդյունքներն այդպես եղան, չեմ ցանականում այժմ գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն էին խաղում": Նախագահ Սարգսյանի խոսքերով, հայ ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ աշխատասիրությունն ու հետևողականությունը միշտ էլ արդյունավետ են ու կարող են երաշխավորել հաջողություն ու հաղթանակ: "Երկու-երեք տարի առաջ ոչ մեկը երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին, բայց ինչպես մեր ժողովուրդն է ասում` "տաշած քարը գետնին չի մնա", իսկ քարը երբեք հեշտությամբ չի տաշվում: Քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետևողականություն ու նպատակասլացություն",-իր խոսքն է ամփոփել Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ թեև Իռլանդիա-Հայաստան խաղն ավարտվել 2-1 հաշվով, սակայն, բոլորիս համար ակնհայտ էր հայ ֆուտբոլիստների անձնուրաց, հուսադրող ու գեղեցիկ խաղը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 453 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0