08:09 Նախկին "զինագործը" ոչ մեկին պետք չէ | |
Շվեդիայի ազգային ընտրանու արդեն նախկին կիսապաշտպան Ֆրեդրիկ Յունգբերգը որոշել է այլևս չշարունակել իր ֆուտբոլային կարիերան, քանի որ 35 տարեկան կիսապաշտպանի մասնագիտական ծառայություններով ոչ մի ակումբ այսօր այլևս հետաքրքրված չէ: Լոնդոնի "Արսենալի" նախկին խաղացողի վերջին ակումբը եղել է ճապոնական "Սիմիձու Ս-Պալս" թիմը, որտեղից շվեդ խաղացողը հեռացել է փետրվարին: Ֆուտբոլային կարիերայի մեծ մասը Ֆրեդրիկ Յունգբերգն անցկացրել է որպես "զինագործ"` "Արսենալի" կազմում խաղալով 1998-2007թթ.-ի ընթացքում: Թիմի հետ նա 2 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ էլ Անգլիայի գավաթը: Բացի "Արսենալից"` շվեդ հայտնի ֆուտբոլիստը ելույթ է ունեցել նաև "Հալմստադ", "Վեսթ Հեմ", "Սիեթլ Սաունդերս", "Չիկագո Ֆայր" և "Սելտիկ" ակումբներում: Իր երկրի ազգային հավաքականում անցկացրել է 75 խաղ և խփել 14 գնդակ:
| |
|
Total comments: 0 | |