Երևանի "Բանանցի" նախկին և Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը այսօր նշանակվել է Հայաստանի բազմակի չեմպիոն "Փյունիկի" գլխավոր մարզիչ: Այս մասին էլ տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Նազարյանն օրեր առաջ ազատվել էր "Բանանցի" մարզչի պաշտոնից, քանի որ նրա օրոք թիմը "Արարատի" հետ կիսում էր բարձրագույն խմբի առաջնության վերջին-նախավերջին 7-րդ հորիզոնականը: