Այսօր կայացած Ակումբային աշխարհի
առաջնության եզրափակչում "Բարսելոնային" պարտվելուց հետո բրազիլական "Սանթոսի" առաջատար Նեյմարը հայտարարել է, որ կատալոնական ակումբն
ուժեղագույնն է աշխարհում և նրա խաղամակարդակն անհասանելի է մյուսների
համար: "Անհնար է "Բարսելոնային" կանգնեցնել,
այն աշխարհի ուժեղագույն ակումբն է, որի կազմում ֆանտաստիկ ֆուտբոլիստներ
են խաղում: Այդուհանդերձ, մենք դարձանք աշխարհի երկրորդ ակումբը, ինչը մեծ
ձեռքբերում է մեզ համար",-Նեյմարի խոսքերը մեջբերել է Eurosport հանրահայտ հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի և "Սանթոսի" հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են "Բարսելոնան" և Մադրիդի "Ռեալը":
|