14:06 Նեյմարին Եվրոպան չի ձգում | |
Այսօր բրազիլական "Սանթոսի" առաջատար Նեյմարը հայտարարել է, որ թեև ինքն արդեն արժանացել է Հարավային Ամերիկայի 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստի բարձր կոչմանը, սակայն գուցեև չհեռանա Բրազիլիայից 2014թ.-ից հետո, ինչպես նախկինում ասել էր: "Դեռ չեմ պատրաստվում, որևէ տեղ գնալ Բրազիլիայից. այստեղ շատ անելիքներ ունեմ, այնպես որ հաստատ կմնամ "Սանթոսում": Եվրոպական ֆուտբոլն, անշուշտ, հետաքրքիր է ու բոլոր ֆուտբոլիստների համար երազելի, սակայն այն ինձ չի ձգում: Ես մինչև 2014թ.-ը հաստատ կմնամ "Սանթոսում", իսկ հետո... գուցե էլի կխաղամ Բրազիլիայի առաջնությունում",- ասել է բրազիլացի 19-ամյա հարձակվողը:
| |
|
Total comments: 1 | |
| |