Ինչպես հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները, տեղական "Սանթոսի" 19-ամյա գերտաղանդավոր հարձակվող Նեյմարը հայր է դարձել` ունենալով իր անդրանիկ զավակին` Դավիդ Լուկային: Նորածին որդին, ով լույս աշխարհ է եկել
այս չորեքշաբթի օրը, կշռում է ընդամենը 2.8կգ: Նեյմարը հրաժարվել է նշել, թե ով է իր
որդու մայրը, քանի որ փորձում է պաշտպանել իր զավակին ու ապագա կնոջը լրատվամիջոցների ներկայացուցիչների անխնա հարձակումներից: Հավելենք միայն, որ բրազիլական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դավիդ Լուկայի մայրը ընդամենը
17-ամյա մի հասարակ աղջիկ է:
|