Home » 2012 » Մարտ » 31 » Նեյմարն իրեն հավասար է համարում Ռոնալդուին ու Մեսսիին
18:11
Նեյմարն իրեն հավասար է համարում Ռոնալդուին ու Մեսսիին
 Բրազիլական "Սանթոսի" տաղանդավոր հարձակվող Նեյմարն այսօր հանդես է եկել բավականին հետաքրքիր հայտարարությամբ: Ֆուտբոլիստը կարծում է, որ թե իր, թե Քրիշտիանու Ռոնալդուի, թե Լեո Մեսսիի նկատմամբ խաղի կանոնները խախտում են բոլորից հաճախ, քանի որ իրենք բավականին արագ ու տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստներ են: "Այսօր ֆուտբոլը ոչ թե կոպտացել է, այլ խաղացողներն ավելի տեխնիկապես հարուստ են դարձել: Ռոնալդուին ու Մեսսին անընդհատ հարվածում, ես էլ ամեն խաղի ժամանակ ստիպված եմ դիմակայել մրցակցի պաշտպանների հարվածներին: Ամենուր էլ խնդիրը նույնն է: Կարող եք հարցնել "Սան Պաուլուի" հարձակվող Լուկասին, և նա կհաստատի իմ խոսքերի իրավացիությունը",- ասել է 20-ամյա հարձակվողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0