Ինչպես հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները, "Սանթոսի" ղեկավարությունը սպասում է Մադրիդի
"Ռեալի" սպորտային տնօրեն Միգել Պարդեսայի այցելությանը: Վերջինս ներկայանալու
է "Սանթոսի" ներկայացուցիչներին բրազիլացի տաղանդաշատ
19-ամյա ֆուտբոլիստ Նեյմար դա Սիլվայի տրանսֆերի գումարային հարցերը ձևակերպելու
նպատակով: Ըստ բրազիլական մամուլի` չնայած ակումբը դեռևս չի հայտարարել իր
ֆուտբոլիստին վաճառելու ցանկության մասին, բայց "Սանթոսի" նախագահ Ալվարո դե
Օլիվիեյրա Ռիբերիուն ցանկանում է այս հանդիպման ժամանակ ստանալ 20 մլն
եվրո կանխավճար իր թիմի կազմը ձմռանն ուժեղացնելու համար: Հիշեցնենք որ Մադրիդի "Ռեալը" արդեն
երկար ժամանակ է, ինչ ցանկանում է գնել Նեյմարի տրանսֆերը:
|