Home » 2012 » Հուլիս » 28 » Նիկո Կրանչար. "Տոտենհեմը" խաբել է Մոդրիչին"
09:15
Նիկո Կրանչար. "Տոտենհեմը" խաբել է Մոդրիչին"
 Կիևի "Դինամոյի" նորեկ Նիկո Կրանչարը մեկնաբանել է այն իրավիճակը, որում հայտնվել է իր հայրենակից, իսկ մի քանի ամիս առաջ նաև թիմակից Լուկա Մոդրիչը, ով ոչ մի կերպ չի կարողանում տեղափոխվել Մադրիդի "Ռեալ": "Ես գիտեմ, որ ակումբի նախագահը դեմ առ դեմ ժամանակին խոսել էր Լուկայի հետ, խոստացել, որ կվաճառի նրան մի ավելի ուժեղ ակումբի, իսկ հիմա նա ի՞նչ է անում: Այժմ ակումբը բաց չի թողնում: "Տոտենհեմի" ղեկավարներն ամեն բան անում են, որպեսզի մեծ շահույթ ստանան: Նրանք ամեն մեթոդ օգտագործում են, կմիայն թե իրենց ցանկացած գումարները ստանան: Ամոթ է, սակայն նրանք խաբում են նաև հանրությանը, ակումբի երկրպագուներին: "Ռեալից" կյանքում միայն 1 անգամ կարելի է առաջարկ ստանալ: Պետք է հասկանալ, որ այդ ակումբում խաղալը մեծ կարիերայի գագաթնակետ կարող է դառնալ: Ցանկացած ֆուտբոլիստի համար դա ուղղակի երազանք է, անգամ եթե նա նախապատվությունը տալիս է "Բարսելոնային": Ես այս տեսակետից շատ լավ եմ հասկանում Լուկային, ով այլևս չի ցանկանում "Տոտենհեմում" մնալ: Ես 3 տարիներ խաղացել եմ այդ թիմում, բայց երբեք լրջորեն չեմ խոսել թիմի ղեկավարների հետ: Դրա կարիքը երբեք չի եղել: Ես լավ գիտեմ, որ դժվար է "Տոտենհեմից" հեռանալը, քանի որ նրանք ավելի քան 2 տարի ինձ ուղղակի պահում էին, մինչև իմ ներկայիս ակումբը չվճարեց նրանց ցանկացած գինը: Զարմանալին այն է, որ նրանք շատ մեծ գումար են նշում ու այլևս դրանից քիչ գումարի մասին չեն ցանկանում լսել անգամ: Աբսուրդն այն է, որ բոլոր թիմերն էլ կատարում են նրանց հիմար ցանկությունը և վերջում վճարում են այնքան, որքան հենց նրանք են ցանկանում",- ասել է խորվաթ ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0