14:01 Նոր ասեկոսեներ ու հայտարարություններ Կակայի վերաբերյալ | |
Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալլիանին շարունակում է հանելուկներով խոսել Մադրիդի "Ռեալի" բրազիլացի խաղացող Կակայի` Իտալիա հնարավոր վերադարձի մասին: Այսօր "ռոսսոներիների" փոխնախագահը կրկին խոսել է 30-ամյա կիսապաշտպանի մասին, սակայն նշել է, որ ամեն բան դեռ առջևում է: "Ես կխոսեմ Ֆլորենտինո Պերեսի հետ Նյու-Յորքում կայանալիք մեր թիմերի հանդիպման ընթացքում այդ կարևոր հարցի շուրջ: Կակայի վերադարձը բարդ գործողությունն է, քանի որ այդ հրաշալի տղան բավական շատ է վաստակում: Նա, իրոք, շատ մեծ փողեր է աշխատում, բայց ամեն դեպքում նա էլ մեր թիմի պատմության մի մասնիկն է ու պետք է վերադարձնել նրան հարազատ ընտանիք, որտեղ սեր կա",- ասել է հայտնի "ճաղատը":
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ այսօր նշել է, որ բրազիլացի հայտնի կիսապաշտպանն ամեն դեպքում դեռ "Ռեալի" ֆուտբոլիստ է և մեծ պրոֆեսիոնալ, ինչի արդյունքում էլ ինքը կարողանում է բավական լավ համագործակցել այդ խաղացողի հետ: "Մինչև այսօր Կական դեռևս "Ռեալի" խաղացող է: Ավելի հավանական է, որ նա էլի կմնա թիմում, քան կհեռանա: Դա նշանակում է, որ Կական միշտ կմարզվի հիմնական թիմի հետ և կմասնակցի այն խաղերին, որոնց ժամանակ մենք կունենանք նրա կարիքը: Նա միշտ թիմի հետ կլինի ու կմասնակցի ակումբային գործընթացներին: Ես հարգում եմ նրան",- ասել է պորտուգալացի մասնագետը: | |
|
Total comments: 0 | |