Home » 2012 » Սեպտեմբեր » 6 » Նոր ավտոբուս մեր ընտրանու համար
21:14
Նոր ավտոբուս մեր ընտրանու համար
 Հայաստանի ազգային ընտրանին այսուհետ կսպասարկի նոր "Setra"-ն: "Մենք սիրում ենք մեր հավաքականը" կարգախոսը և Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը կրող արծաթագույն "Setra" մակնիշի բոլորովին նոր այս մեծ ավտոբուսն այսուհետ կսպասարկի Հայաստանի ազգային հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ` ՀՖՖ մարքետինգային թիմն ուսումնասիրել է ազգային հավաքականներին սպասարկող ենթակառուցվածքները, այդ թվում և տրանսպորտային ենթակառուցվածքը, ինչի արդյունքում ընտրվել է գերմանական հանրահայտ "Setra" մակնիշի "Comfort Class" դասի ավտոբուսը: Ի դեպ, այս ավտոբուսներն են սպասարկել "ԵՎՐՈ 2012"-ի եզրափակչին մասնակից եվրոպական ազգային հավաքականներին: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ ՀՖՖ-ի կողմից ձեռք բերված այս ավտոբուսը ևս մեկ քայլ է բարելավելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու մեր ազգային հավաքականին սպասարկող ենթակառուցվածքները: Ավտոբուսը համալրված է իրոք ժամանակակից բոլոր հարմարություններով ու կահավորանքով` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար երթևեկելու հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 473 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0