10:26 Նոր կրքեր Վիլլաշ-Բոաշի շուրջ | |
Հեղինակավոր AS պարբերականը հայտնում է, որ Բիլբաոյի "Ատլետիկի" գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան շուտով կարող է անգլիական "Չելսիի" ղեկին փոխարինել երիտասարդ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին, ում ծառայություններով հետաքրքրվում է միլանյան "Ինտերը": "Ազնվականների" ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել արգենտինացի մասնագետի հետ, որի գլխավորությամբ "Ատլետիկը" դուրս է եկել "Արքայական գավաթի" խաղարկության եզրափակիչ, իսկ "Պրիմերայի" 24-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ ելույթներն էլ շարունակում "Եվրոպայի լիգայի" խաղարկությունում:
Հավելենք, որ Վիլլաշ-Բոաշին փոխարինող մյուս թեկնածուն "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Ունայի Էմերին է: Հ.Գ. : "Չելսիի" գլխավոր մարզչի պաշտոնում Անդրե Վիլլաշ-Բոաշը նշանակվել է ամռանը: "Պրեմիեր լիգայի" խաղացված 25 տուրերից հետո լոնդոնցիներն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը` առաջատար "Մանչեսթեր Սիթիին" զիջելով 17 միավորով: | |
|
Total comments: 0 | |