Home » 2011 » Ապրիլ » 15 » "Նոր" Մոուրինյոն կգլխավորի "Լիվերպուլը"
16:32
"Նոր" Մոուրինյոն կգլխավորի "Լիվերպուլը"
Այսօր սենսացիոն տեղեկատվություն է տարածել իտալական Gazzetta dello Sport պարբերականը, համաձայն որի պորտուգալական "Պորտուի" գլխավոր մարզիչ Վիլաշ Բոաշը կգլխավորի "Լիվերպուլը" հաջորդ մրցաշրջանի սկզբից: 33-ամյա մասնագետը ժամանակին աշխատել է որպես Ժոզե Մոուրինյոյի օգնական պարտուգալական "Պորտուում": Այս մարզիչը նաև համարվում է Եվրոպայի ամենախոստումնալից մասնագետներից մեկը: Նրա "Պորտուն" արդեն հասցրել է փայլել այս մրցաշրջանում` դառնալով ազգային առաջնության հաղթող, և դուրս գալով "Եվրոլիգայի" խաղարկության կիսաեզրափակիչ փուլ, որտեղ թիմը կմրցի մեկ այլ պորտուգալական ակումբի` "Բրագայի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 538 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0