Home » 2011 » Ապրիլ » 21 » Նոր մրցաշարի հետքերով
08:41
Նոր մրցաշարի հետքերով
 Ինչպես տեղեկացնում է բրիտանական the SUN տաբլոիդը, Անգլիան և  Շոտլանդիան մտադիր են արդեն 2012/2013թթ. ֆուտբոլային մրցաշրջանում նոր գավաթային մրցաշար ստեղծել, որը պայմանականորեն ստացել է "Լիգայի բրիտանական գավաթ" անվանումը:
Ծրագրի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է ստանալ անգլիական և շոտլանդական թոփ ակումբների համաձայնությունը:
Այս երկուշաբթի Գլազգոյում կայացել է Շոտլանդիայի "Պրեմիեր լիգայի" ակումբների ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ընթացքում էլ քննարկվել է բարձրագույն խմբում թիմերի կրճատման հարցը, որի դեպքում 12 թիմի փոխարեն կմնան 10-ը, ինչպես նաև կստեղծվի "Պրեմիյեր լիգա-2" մրցաշար:

Այդ հանդիպման ընթացքում է նաև խոսվել "Լիգայի բրիտանական գավաթի" ստեղծման մասին: Ենթադրվում է, որ այդպես անգլիական ֆուտբոլային լիգան և Շոտլանդիայի ֆուտբոլի պաշտոնյաները հույս ունեն նոր շունչ հաղորդել առայժմ միմյանցից անկախ անկացվող "Լիգայի գավաթի" խաղարկությանը:

Ներկայումս գործող պայմանագիրը "Լիգայի գավաթի" հովանավոր Carling գարեջրագործական ընկերության հետ ավարտվում է մեկ տարուց, և դեռ հայտնի չէ, թե արդյոք այն կերկարաձգվի: Անգլիայի ֆուտբոլային լիգան էլ սկսել է մտածել նոր ձևաչափով մրցաշարի մասին, որը հնարավորություն կտա նորոնոր գործընկերների ու երկրպագուների գրավել:
Համաձայն նախնական ծրագրի` շոտլանդական ակումբները մրցանակի համար կսկսեն պայքարել երկրորդ փուլից, որտեղ նրանց կդիմակայեն Անգլիայի ֆուտբոլային լիգայի ակումբներ և "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմեր: Անգլիայի "Պրեմիեր լիգայի" թոփ ակումբները պայքարի մեջ մտնեն միայն երրորդ փուլից: Այս գաղափարի կողմնակիցները հույս ունեն, որ կկարողանան  համոզել այնպիսի ակումբների, ինչիպիսիք են "Մանչեսթեր Յունայթեդը" կամ "Արսենալը", այս հանդիպումներում դուրս բերել իրենց ուժեղագույն կազմը:
Վերջին անգամ բրիտանական գավաթային մրցաշարի գաղափարն առաջ է քաշվել 2001թ.-ին, սակայն այն ժամանակ Անգլիայի ֆուտբոլային լիգան մերժեց առաջարկը:
Նման մրցաշարեր, ի դեպ, արդեն եղել են անցյալում: Այսպես, 1902թ.-ին "Էյրբոքսի" աղետից տուժածներին օգնելու նպատակով անցկացվեց "Լիգայի բրիտանական գավաթ" մրցաշարը, 1938թ.-ին կազմակերպվեց Empire Exhibition Trophy անվանումով մրցաշար: 1957թ.-ին էլ տեղի է ունեցել Coronation Cup մրցաշարը, իսկ ավելի ուշ անց է կացվել Texaco Cup և Անգլո-շոտլանդական գավաթ մրցաշարերը:
Ավելացնենք, որ շոտլանադական "Պրեմիեր լիգայի" վերակառուցման հարցի քվեարկությունը տեղի կունենա մայիսի 18-ին: Այդ ժամանակ էլ պարզ կդառնան նոր մրցաշարի հեռանկարների մանրամասները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0