Լոնդոնի "Չելսիի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Գանայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Միքայել Էսսյենը վնասվածքի պատճառով բաց է թողնելու շուրջ 6 ամիս: "Չելսիի" մարզումներից մեկի ժամանակ գանացի հենակետայինը ծնկի ծանրագույն վնասվածք էր ստացել, և այսօր նրան վիրահատել են: Էսսյենի վիրահատությունը հաջող է անցել: Սա գանացու համար ծնկի առաջին վնասվածքը չէ, "Մունդիալ 2010"-ից առաջ խաղացողը ևս լուրջ խնդիրներ ուներ ծնկի հետ, ինչի պատճառով չմեկնեց ՀԱՀ:
|