19:45 Երկու նորություններ, որոնք կհետաքրքրեն բոլորին | |
**Գերմանական Bild պարբերականը տեղեկացնում է, որ "Քյոլնի" գերմանացի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին "Բունդեսլիգայի" շրջանակներում "Բորուսիայի" հետ կայացած հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել և չի կարող մասնակցել մոտակա մի քանի հանդիպումներին: Գերմանական ակումբի բժիշկները զննել են գերմանացի հարձակվողին և նախնական զննումից պարզվել է, որ վնասվել է ծունկը, որի ապաքիմնան համար կպահանջվի մի քանի շաբաթ: Այս վնասվածքի պատճառով գերմանացին "Քյոլնին" չի կարող օգնել ոչ միայն "Բունդեսլիգայի" հառաջիկա հանդիպումներում, այլև չի օգնի նաև իր ազգայինին Ղազախստանի և Ավստրալիայի հետ կայանալիք հանդիպումների ժամանակ: **Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ իր դեմ ուղղված դատական գործընթացը խանգարում է իրեն և իր ակումբին առաջիկա հանդիպումներին պատրաստվելու համար: Անգլիական հեղինակավոր Daily Maily պարբերականը մեջբերում է մասնագետի խոսքերը. "Այս գործընթացը ինձ վրդովվեցնում է և խանգարում է աշխատել: Այն խանգարում է նաև իմ ընտանիքին: Այս դատական գործընթացը այնքան է հոգնեցրել, որ ցանկանում եմ ամեն ինչ տալ, միայն թե ինձ հանգիստ թողնեն, որպեսզի կենտրոնանամ ակումբի վրա: Ես ոչ ավազակ եմ, ոչ էլ մարդասպան": Հիշեցնենք, որ անգլիացի մասնագետը դատարան է հրավիրվել հարյկերը ժամանակին չվճարելու համար, իսկ վերջինս մերժում է իրեն ուղղված մեղադրանքը:
| |
|
Total comments: 0 | |