Home » 2012 » Մայիս » 26 » Նույնիսկ "Վեսթ Հեմն" է ցանկանում լավ ձեռքբերում ունենալ
21:23
Նույնիսկ "Վեսթ Հեմն" է ցանկանում լավ ձեռքբերում ունենալ
 Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր ESPN լրատվական գործակալությունը, այս ամառային տրանսֆերային պատուհանը շատ թեժ է լինելու, քանի որ ֆուտբոլիստների ձեռքբերմամբ զբաղվում են ոչ միայն մեծանուն և տիտղոսավոր ակումբները, այլև միջին և միջինից ցածր ակումբները: Այսպես, տեղեկություններ կան, որ "Պրեմիեր լիգայի" նորեկը` "Չեմպիոնշիպի" հաղթող "Վեսթ Հեմը", պատրաստվում է ձեռք բերել Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու Բաս Դոստին, ով հանդես է գալիս հոլանդական "Հերենվենում": Հաղորդվում է, որ լոնդոնցիները ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 7 մլն ֆունտ ստեռլինգ գումար:
     Նշենք, որ Հոլանդիայի ավարտված մրցաշրջանում Դոստը հեղինակած 32 գնդկաներով վերցրել է "Ոսկե խաղակոշիկը", ընդ որում` այդ գնդակները ֆուտբոլիստը մրցակիցների դարպասներն է ուղարկել անցկացրած 34 պաշտոնական հանդիպումներում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0