Մյուխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը
երեկ մասնակցել է "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղի գերմանական տարբերակին: 25-ամյա դարպասապահը հիանալի է դրսևորել իրեն նաև գիտելիքների ասպարեզում և հաղթել է 500 հազար եվրո:
Հավելենք, որ Նոյերը հնարավորություն է ունեցել հասնելու մինչև 1 մլն եվրոյի, սակայն
հրաժարվել է հարցին պատասխանելուց և վերցրել է գումարը: