11:31 Նոյերը "Բունդեսլիգայի" լավագույն ֆուտբոլիստն է | |
Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ճանաչվել է Գերմանիայի 2010-2011թթ. "Բունդեսլիգայի" առաջնության լավագույն ֆուտբոլիստ` ըստ Kicker պարբերականի կատարած հարցման (Խմբ. նշենք, որ Նոյերն այդ տիտղոսին է արժանացել` խաղալով "Շալկե 04" թիմում): Երկրորդ տեղում է հայտնվել Մարիո Գոմեսը "Բավարիայից", իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դորտմունդի "Բորուսիայի" նախկին կիսապաշտպան Նուրի Շահինը, ով այժմ հանդես է գալիս Մադրիդի "Ռեալում": Լավագույն մարզիչ է ճանաչվել Բունդեսլիգան հաղթած Յուրգեն Կլոպը, ով գլխավորում է "Բորուսիան":
| |
|
Total comments: 0 | |