20:09 Նոյերը գրեթե "Բավարիայում" է | |
Ինչպես գերմանական Blind օրաթերթին հայտնել է "Բավարիայի" մարզական տնօրեն Կրիստիան Ներլինգերը, Գելզենկիրխենի "Շալկե 04" ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մոտ է Մյունխենի "Բավարիա" տեղափոխվելուն. "Նոյերը մոտ է "Բավարիա" տեղափոխվելուն: Մեզ մնում որոշ տրանսֆերային հարցեր կարգավորել, ու արդեն հաջորդ տարվանից մենք կունենանք երկու գերազանց դարպասապահ": Նոյերի տրանսֆերի մոտավոր արժեքը կարող է կազմել մոտ 20 միլիոն եվրո: Պետք է նշել, որ "Շալկեն" մինչև վերջին պահը փորձում էր պահպանել Նոյերին: Դարպասապահին նույնիսկ երեք տարվա պայմանագիր էր առաջարկվում՝ տարեկան 7 միլիոն եվրո աստղային աշխատավարձով:
| |
|
Total comments: 0 | |