Երկար ժամանակ է, ինչ հանրահայտ թերթերում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե գերմանական "Շալկե 04" ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը կարիերան կշարունակի "Բավարիայում": Ըստ նախնական տեղեկությունների` Նոյերն այսօր արդեն նախնական պայմանագիր է ստորագրել մյունխենյան ակումբի հետ: Ըստ պայմանագրի` "Բավարիան" այժմ վճարելու է 21 մլն եվրո "Շալկեին", ևս 4 մլն եվրո բոնուս` Նոյերի հետագա լավ խաղի դեպքում: Մանուել Նոյերին առաջարկվելու է 4 տարվա պայմանագիր:
|