Գերմանական"Շալկե-04" ակումբի ղեկավարությունն այսօր հաստատել է,
որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" լրջորեն հետաքրքված է իր և Գերմանիայի հավաքականի
դարպասապահ Մանուել Նոյերի ծառայություններով։ Սըր Ալեքսը վան դեր Սարին փոխարինողի դերում է տեսնում հենց 23-ամյա Նոյերին:
Ինչպես անգլական թերթերից մեկին հայտնել է "Շալկեի" նախագահ
Կլեմենս Տոնիսը, իրեն զանգահարել է "կարմի սատանաների" գործակալներից մեկը և ասել, որ Նոյերի ծառայություններով հետաքրքրված է իր ակումբի ղեկավարությունը։ Տոնիսի
խոսքերով, երբ արդեն պաշտոնական առաջարկը կլինի, նրանք կքննարկեն այս հարցը։
Հավելենք, որ "Շալկեի" գլխավոր մարզիչ "Երկաթե" Մագատն
այս շաբաթվա սկզբում հայտարարել էր, որ դարպասապահը չի վաճառվում։
Նշենք նաև, որ Նոյերով հետաքրքրված են նաև կատալոնական "Բարսելոնան", անգլիական "Արսենալը", "Մանչեսթեր Սիթին", "Լիվերպուլը"։
|