Մադրիդում այսօր վաղ առավոտյան
ակումբային մեքենայով զբոսնելու ժամանակ "Ռեալի" եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը նախօրեին նվաճած Իսպանիայի գավաթը ձեռքից վայր է գցել, որից հետո էլ թիմային ավտուբուսը, որի մեջ գտնվում
էր Արքայական թիմը, անցել է գավաթի վրայով: Գավաթի կտորտանքները հավաքել են և
վերադարձել հաղթողներին, բայց այն այլևս չի զբաղեցնի իր ավանդական տեղն ակումբային թանգարանում, ուր
հավաքվում են թիմի նվաճված բոլոր մրցանակները: Ինքը` Սերխիո Ռամոսը, ԶԼՄ-ներին հայտարարել
է, որ գավաթի հետ ամեն ինչ նորմալ է. քանի որ կպատրաստվի դրա կրկնօրինակը:
|