Անգլիական "Բլեքբեռնի" ֆրանսիացի կիսապաշտպան Ստիվեն Նզոնզին կարող է հեռանալ ակումբից. տեղեկացնում է բրիտանական Sky Sports լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի "Չելսին", "Արսենալը" և "Տոտենհեմը": Հաղորդվում է նաև, որ "Բլեքբեռնը" ցանկանում է ձմռանը վաճառել ֆուտբոլիստին ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով:
|