Անգլիական "Լիվերպուլը" նոր դարպասապահ է ցանկանում գնել, ով կդառնա Պեպե Ռեյնայի արժանի փոխարինողը: Իսպանացին վերջին մի քանի տարիներին այլևս չի ցուցադրում այն վստահ խաղը, որը սովոր էին տեսնել ակումբի մարզիչներն ու երկրպագուները, այդ պատճառով էլ Բրենդեն Ռոջերսը մտադիր է արժանի խաղացողի գնել: Որպես այդպիսին ներկայումս դիտարկվում է ֆրանսիական "Այաչչոյի" կազմում լավ մրցաշրջան անցկացրած 27-ամյա մեքսիկացի դարպասապահ Գիյերմո Օչոան:
Մեքսիկայի ազգային հավաքականի խաղացողի տրանսֆերը գնահատվում է մոտ 5 մլն ֆունտ. այնքան, որքան "Լիվերպուլը" ներկայումս պատրաստ է վճարել նոր դարպասապահի գնման համար: Սպասվում է, որ գործարքը կկնքվի ամռան առաջին օրերին:
|