Home » 2012 » Սեպտեմբեր » 21 » Օդդո. "Միլանի" անհաջողությունը գուշակելի էր"
10:25
Օդդո. "Միլանի" անհաջողությունը գուշակելի էր"
 "Ռոսսոներիների" վաղուց արդեն նախկին պաշտպան Մասսիմո Օդդոն էլ իր տեսակետն է հայտնել "Միլանի"՝ այս մրցաշրջանի շատ վատ մեկնարկի մասին: "Այսքան առանցքային խաղացողներ կորցնելուց հետո "Միլանում" չպետք է կարծեին, որ սա առանց հետևանք կանցնի: Առաջին տուրում "Սամպդորիային" սեփական հարկի տակ պարտվելը վճռորոշ գործոն էր, որն էլ ապացուցեց, որ նորեկները դեռ չեն կարող փոխարինել թիմից գնացած խաղացողներին: Երբ ակումբում վերակառուցում է տեղի ունենում, ապա թիմը պետք է պատրաստ լինի, որ արդյունքները սկզբում գոհացնող չեն լինի: Այժմ էլ Մասսիմիլիանո Ալլեգրին պետք է նոր գաղափարներ կիրառի թիմի խաղը զգալիորեն բարելավելու համար: Մի քանի կարևոր հաղթանակները ուժեղ թիմերի նկատմամբ հաստատապես կբարձրացնեն միլանյան թիմի մարտական ոգին` դրդելով նոր բարձունքների,- ասել է "Միլանի" նախկին խաղացողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0